Aysor.am-ը գրում է.

Վերջին տարիների ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են ինչպես մեր, այնպես էլ միջազգային պլատֆորմներում, ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է դիմակայության մշակույթի զարգացումը, որի համար ավելի լայն աշխատանք է պետք տանել ռիսկերի կառավարման գոտում՝ սկսած իրազեկումից մինչև օրենսդրական դաշտի կարգավորում։

«Դիմակայուն զարգացման հայեցակարգը պահանջում է նոր հանրային օրակարգ ձևավորել՝ օրենսդրական և բյուջետային ֆինանսավորումից հետո խորհրդարանի միջոցով պետություն-հանրություն երկխոսությունը բարձ մակարդակի հասցնելու և արդյունավետ աշխատելու համար», - նշեց նախարարը։

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ աղետների ռիսկերի կառավարման բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար անհրաժեշտ է ԱԺ օգնությամբ բարձրացնել ոլորտի զարգացման պատասխանատուների որակավորումը, ինչպես նաև անհրաժեշտ է թվային կապի կիրառում, վաղ ազդարարման և ժամանակակից համակարգի ներդրում ու զարգացում, փրկարարական և արագ արձագանքման ուժերի կարողությունների զարգացում, շենքերի, շինություններ սեյսմակայունության բարձրացում և այլն։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել