«Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար:
 
Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո: Վանիկ Ասատրյանն այս առիթով մեր հարցը կոռեկտ չհամարեց և, առանց պատասխանելու, անջատեց հեռախոսը:
 
Ինչպես հայտնի է, «Ծառուկյան դաշինքի» բազմաթիվ պատգամավորներ քարոզարշավի համար գումարներ ստանում էին Գագիկ Ծառուկյանից՝ նշելով, որ քարոզարշավի համար բավարար միջոցներ չունեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել