Լուսանկարները, որոնք հրապարակվել են ավստրալացի տղամարդու կողմից Facebook-ում, արժանացել են բազմաթիվ մեկնաբանությունների ու Like-երի։

27-ամյա Ջեքսոն Վինսենթը տեսել է վիթխարի կենգուրուին, երբ շան հետ զբոսնելիս է եղել։ Տղամարդուն ապշեցրել են կենդանու չափսերը։ Նրա խոսքով՝ կենգուրուի հասակը եղել է մոտ 2 մետր, իսկ քաշը՝ մոտ 100 կգ, փոխանցում է The Sun-ը։

«Զբոսնում էի շանս հետ, երբ տեսանք այդ վիթխարի հրեշին՝ ջրում կանգնած։ Սկզբում մենք տեսանք նրա գլուխը, այնուհետև՝ մարմինը։ Նա սկսեց դուրս գալ ջրից։ Այդ պահին սիրտս թպրտաց, և ես որոշեցի մի քանի հետքայլ անել»,-պատմել է Վինսենթը։ Այդուհանդերձ, նա իրեն չի կորցրել և մի քանի լուսանկար է արել։

kangaroo-2.jpgkangaroo-3.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել