Tert.am-ը գրում է.

Արդեն սկսել ենք աշխատանքը, ժամանակ շատ քիչ կա, որովհետև մեկ ամիս հետո ես խոստացել եմ հրավիրել պլենում և պլենումով հաստատել բոլոր ծրագրերը. առանձին որոշումներ չեն լինելու, ամեն ինչ կլինի շատ բաց, բաց հաշվետվություններով, բաց ծախսերով, բաց հաստիքներով, բաց աշխատանքով: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանն այս մասին հայտարարել է «Երկիր մեդիայի» եթերում:

«Ողորմածիկ Ռուբեն Գևորգյանցի հանդեպ հավատ կար, և մարդիկ սիրում էին նրան, նա շատ ուշադիր էր բոլոր մարդկանց հանդեպ, բոլոր ծերերի և թոշակառուների հանդեպ: Նա սոցիալական լուրջ ծրագիր կատարեց՝ բժշկական և սոցիալական: Բայց ժամանակները փոխվեցին, թվում էր, թե կինոն և կինոմիությունները երկրորդական բաներ են, որովհետև համարում էին, որ Խորհրդային Միության ստեղծածներն էին, սա մարդկանց վախեցնում էր, բայց տեսանք, որ կինոն չի վերջանում, չի վերջանում՝ հեռուստատեսության առաջ գալով»,-ասել է Հարություն Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ շատերին թվում էր, որ կինոն պետք է վերջանա և հեռուստատեսությունը փոխարինի կինոյին: Բայց կինոմիությունները, կինոհամքարությունները շատ կարևոր դարձան մարդկանց համար: Աշխարհում ավելի շատ սկսեցին զբաղվել կինոյով, հիմա ավելի շատ են նկարում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել