Tert.am-ը գրում է.

Tert.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված էական թանկացումների մասին: Մարգարյանի խոսքով՝ հանրապետությունում, ընդհանուր առմամբ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում կա: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց՝ թանկացում եղել է հատկապես առաջին սպառման ապրանքների մասով: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ մանր ու խոշոր եղջերավոր  անասունների արտահանումն է ավելացել, ինչը կարող է հանգեցնել գնի բարձրացման: Տնտեսագետը նկատեց՝  եղել է թռիչքային թանկացում, իսկ միջազգային շուկայի թանկացումն անմիջապես չէր կարող ազդել, այսինք՝ պետական մարմինների միջամտություն է հարկավոր:

- Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում հանրապետությունում մի շարք ապրանքներ մասով գնաճ է եղել, մասնավորապես` կաթնամթերք, միս և այլ: Սա ինչի՞ հետևանք է, արդարացվա՞ծ է:

- Գնաճը պետք է տարբերել որպես մակրոտնտեսական երևույթն և որպես առանձին շուկաներում կամ ապրանքային խմբերի առանձին  հատվածներում շուկային գնային տեղաշարժեր՝ տվյալ դեպքում գնային բարձրացում: Գնաճը, որպես մակրոտնտեսական երևույթ, որպես սպառողական ապրանքների գների ինդեքսով հաշվարկվող ցուցանիշ ԱՎԾ տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, բավականին ցածր է եղել՝0.6 տոկոս: Միայն սեպտեմբերին գնաճը կազմել  է 0.2%, իսկ հունվար սեպտեմբերը՝  2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ՝  0.6 տոկոսով է ավելացել: Այսինքն՝ 1 տոկոսից էլ ցածր մակարդակի վրա, մասնավորապես,  սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝  3.8%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային  արտադրատեսակների՝ 2.9%,  հագուստ և կոշկեղենը սեպտեմբեր և օգոստոս ամիսներին՝ 5.6  տոկոսով ավելացել են, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 2.8 անկում կա: Մենք տեսնում ենք այնպիսի ապրանքային շուկաներ՝ տնային գործածության ապրանքներ, կենցաղային տեխնիկա, բնակարանային խնամքի առարկաներ՝ 94.4 տոկոս, բնակարանային ծառայություներ՝ ջուր, էլեկտրաէներգիա ՝ 95.1 և այլն: Այս թվերն ասում եմ, որովհետև  տեսնում ենք ապրանքախմբեր, որտեղ էական գնանկում է եղել , ընդհանուր առմամբ  սպառողական գների ինդեքսը՝ գնաճը, ցածր ցուցանիշ ունի:

- Ընդհանուր առմամբ, գնաճը մեծ չէ, բայց սննդամթերքի շուկայում գնաճն իսկապես նկատելի է, քանի որ որոշ ապրանքների դեպքում ընդհուպ մինչև 40-50%:

- Սեպտեմբեր ամսին, այո՛, մենք և ՛մսամթերքի, և՛ կաթնամթերքի մասով գնային թռիչք տեսնում ենք, որն ունի իր օբյեկտիվ, սուբյեկտիվ, կասեի՝ սպեկուլյատիվ պատճառները: Եթե կոնկրետ նայենք կարագին, ապա պետք է ասենք, որ միջազգային շուկայում գները բարձրացել են, հատկապես նոր զելանդական կարագինը՝ մինչև 133 տոկոս: Բնականաբար, միջազգային շուկայում թանկացումը չի կարող չանդրադառնալ որակով բարձր ապրանքի գների վրա: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ  ներմուծվող կարագի 60 տոկոսը նորզելանդական է, ապա պատկերը պարզ կլինի: Այո՛, որակյալ կարագ այլ երկրներից էլ է ներկրվում, մասնավորապես, Իտալիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, քիչ քանակությամբ կարագ ներկրվում է ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, բայց սրանք եղանակ չեն ստեղծում: Կարելի է ասել՝ կարագը թանկացել է որոշակի սպեկուլյատիվ  նկատառումներից ելնելով, քանի որ սովորաբար, երբ մի ապրանքի գինը թռիչքային բարձանում է, օգտվում են ներկրողները, վաճառողներն ու արտադրողները կամ վերավաճառողները: Սպեկուլյատիվ գործոն, աժեոտաժային պահանջարկ կա նաև նորզելանդական կարագի մասով, որ 2600-2800-ի սահմաններից հասել է 4000 դրամի սահմաններ: Նաև վատթարացել են ներքին արտադրության տնտեսական պայմանները, քանի որ գիտեք, թե այս տարվա գյուղատնտեսությունն ինչպիսի վիճակում է՝ երաշտ, սակավաջրություն, թանկացել է անասնակերը և այլն, բնականաբար, տեսնում ենք  կաթի արտադրության ծավալների նվազում: Բայց, թանկացումը, որ եղել  միջազգային շուկայում, չի լրացվել ներքին արտարդրությամբ, իսկ այս բացասական միտումը մինչև մյուս տարվա գարուն շարունակվելու է:

- Թռիչքային բարձրացում եղել է նաև մսամթերքի գնում, ինչը կապվում է նաև արտահանման ծավալների ավելացման հետ:

- Անկասկած կապ ունի արտահանման հետ: Միսն ու մսամթերքը, մսից վերամշակված  սննդատեսակները, իհարկե, արտահանվում են, բայց կենդանի անասունների մեծաքանակ արտահանում է եղել՝ համեմատած նախորդ տարվա հետ: Օգոստոս–սեպտեմբեր ամիսներին խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ մեծ քանակությամբ արտահանվել են արաբական երկներ, Սիրիա, Քաթար, Իրաք, Քրդստան, Իրան: Որոշ գնահատականներով՝ կենդանի անասունների մինչև 8000 գլուխ խոշոր և մանր անասուններ են արտահանվել, ինչը նվազեցրել է  առաջարկը, որով պայմանավորված մսամթերքը թանկացել է, սրան նպաստել է աժեոտաժային իրավիճակը: Այս պատկերը կարող է շարունակվել շուկայում, եթե ներդրումները խրախուսելու քայլեր չարվեն։ Սրան զուգահեռ նաև պետք է արձանագրել, որ նվազել է թռչնամսի գինը, քանի որ հատկապես վերջին ամիսներին ավելացել է ՌԴ-ից թռչնամթերքի ներմուծումը: Սակայն այստեղ էլ  ռիսկեր կան մեր թռչնաարտադրողների համար, որովհետև տնտեսվարման պայմանները ՌԴ-ում շատ ավելի բարենպաստ են, քան մեզ մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել տեղական արտադրությանը: Այստեղ կառավարությունը գյուղատնտեսության սեգմենտի վերաբերյալ պետք է վերանայի իր քաղաքականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել