Panorama.am-ը գրում է.

Իրաքի քրդերը տեսական առումով կարող են միավորվել միայն  Իրանի քրդերի որոշ հատվածի հետ՝ հաշվի առնելով այն խոշոր դերակատարությունը, որ Իրանն ունի այս տարածաշրջանում: Քրդական տարածաշրջանում Իրանի ներկությունը, բացի քաղաքականից, նաև ռազմական տիրույթում է: Իսլամական պետության դեմ պայքարում  Իրանը լրջագույն աջակցություն է տրամադրել քրդական փեշմերգային: Իրաքյան Քրդստանի անկախության հնարքվեի թեմայով այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ այս մասին հիշեցրեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Իրանցիները համարում են, որ քրդերն իրանական ժողովուրդներ են և Իրանի հետ ունեն բազմաթիվ մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ: Դիցուք, ասվածի վկայությունը մեկ միասնական դյուցազներգությունն է՝ «Շահ Նամեն»: Անգամ Մասուդ Բարզանիի քրդերենի բարբառը շատ մոտ է պարսկերենին: Այս ամենից դատելով՝  ակնհայտ է, որ առանց Իրանի շահերը հաշվի առնելու՝ քրդերը չեն կարող որևէ գործողություն ձեռնարկել»,- ասաց բանախոսը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից, Սիրիայից և Բաղդադի իշխանություններից, որքան Իրանից: «Ընդհանուր առմամբ, քրդական ներքաղաքական ոլորտում կարծիք կա, որ Բաղդադի իշխանությունն առաջնորդվում է բացառապես Իրանի շահերով կամ այլ խոսքով, Բաղդադի կենտրոնական իշխանությունն Իրանի խամաճիկային կառավարությունն է, որը ձևական առումով է առանձին կողմ ներկայանում»,- նշեց իրանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել