Panorama.am-ը գրում է.

«Ես ոչ մի օրինագիծ չեմ ներկայացրել: Դա լկտի սուտ է: Ուղղակի փորձել են վարկաբեկել: Էդ էշություն ա, ես նման օրինագիծ չէի կարող ներկայացնել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «Հրապարակ» թերթում տպագրված լուրը, հայտարարեց հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը: Խաչիկ Ստամբոլցյանը նաև հայտնի է Հայաստանում միասեռականության դեմ պայքարով: 

Նշենք, որ «Հրապարակ»-ը օրերս գրել էր, թե Ստամբոլցյանը զավեշտալի վիճակում է հայտնվել. Ավանդական սեռական հարաբերության մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, իսկ օրենսդիրները հավանության չեն արժանացրել և հետ են ուղարկել այն:

«Եթե ես նման օրինագիծ ներկայացրած լինեի, ինչի՞ պիտի թաքցնեի», -ասաց Ստամբոլցյանը:

-Բայց ծրագրո՞ւմ եք նման օրինագիծ ներկայացնել:

-Նման օրինագիծ չէ. Ավանդական սեռական հարաբերությունը Աստված ու բնությունը ձևակերպել ա: Ես ուզում եմ մտնել մի ուրիշ օրենքով ու դրանով պատիժի ենթարկել այն մարդկանց, ովքեր երեխաների մեջ նման այլասերություն են տարածում, քարոզում: Այդպիսի օրենքի նախագիծ մշակվում է այսօր իրավաբանների հետ, որպեսզի հետո ներկայացնենք Ազգային ժողով:

-Իսկ պարոն Ստամբոլցյան, Ձեր նշած այլասերության դեպքեր եղե՞լ են, ովքեր են տարածում այլասերություն:

-Կանանց ռեսուրսների կազմակերպությունը քարոզում է ամենաայլանդակ բաները:

-Պարոն Ստամբոլցյան, օրինակ, ի՞նչ այլանդակ բաներ է քարոզում:

-Դե եթե Ձեզ հետաքրքիր ա, եկեք իրանց թռուցիկները տամ, տարեք կարդացեք: Ես ամաչում եմ կարդալ: 

-Հա, չե՞ք կարողանում կարդալ այդ թռուցիկները:

-Սարսափելի ա, ուղղակի զզվելի ա: Գարշելի բաներ են գրում: 

-Օրինակ, ինչի մասին են գրում պարոն Ստամբոլցյան, սեռական հարաբերությունների՞:

-Սեռական այլասերվածության:

-Այլասերվածությունը ո՞րն է, պարոն Ստամբոլցյան:

-Լավ, ախր ո՞նց բացատրեմ: Եկեք, տամ, կարդացեք: Ես չեմ կարա բառերով ասեմ: Ես ամաչում եմ: Եկեք, ես իրանց տպագրած թերթոնը տամ ձեզ, տարեք, դուք կարդացեք, տեսեք` դա ինչ ա:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել