Tert.am-ը գրում է.

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: 

Այս մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարության մեջ, որը մեջբերում ենք ստորև. 

«Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով: Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում և գումարեն նիստեր. սա բացարձակ ապօրինություն է, սա քաղաքական հանցագործություն է, որին ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է տա գնահատական՝ փակելով Հայաստանի քաղաքական համակարգում առաջացած վտանգավոր ճեղքը, քանի դեռ այն վերջնական նախադեպ չի դարձել հանրապետության քաղաքական համակարգում։

Իրեն քաղաքային իշխանություն հռչակած մանդատագող կլանը, նույնիսկ չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ուժգնորեն լծվել է քաղաքային ռեսուրսները թալանելու հարազատ գործին, որի ամենավերջին դրսևորումներից մեկն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման և պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի և անհամաչափ ծախսերի պլանավորումն է: Սրա վառ օրինակներից մեկն այն է, որ միայն հնոտի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964․000 ՀՀ դրամ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել