Tert.am-ը գրում է.

Հայաստանից կապիտալը շարունակում է փախչել այնպես, ինչպես մարդիկ են փախչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը։

Նա նշեց, որ ըստ հրապարակված հաշվետվությունների՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր մեր երկրում ներդրումների արտահոսք է եղել, ոչ թե ավելացում: 

«2016 թվականի զուտ հոսքերը -15 մլրդ դրամ են կազմել, այս տարի՝ -24,8 մլրդ դրամ։ Եվ կառավարությունը չի կարողացել լուծել այդ արտահոսքի խնդիրը, որը կատարվում է տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի թիվ հիշեցնել, որը հայկական մամուլով շրջանառվել է՝ Global Financial Integrity կազմակերպության զեկույցը, ըստ որի՝ 2003-2012 թթ Հայաստանից ապօրինի արտահանվել է 7.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այսինքն, եթե պաշտոնական արտահոսքին գումարենք ապօրինի ճանապարհով արտահանվող կապիտալը, ապա կստանանք ներդրումների վերաբերյալ մոտավոր և կատաստրոֆիկ պատկերացումը»,- ասաց նա:

Բալանյանի խոսքով՝ խնդիրը դրսից ներդրումների ներգրավման մեջ չէ: Նրա խոսքով՝ մեր տեղի մեծահարուստները երկրում փող չեն ներդնում, այլ գումարն այս կամ այն միջոցներով տանում են այլ երկրներ: Նրա համոզմամբ՝ մինչ այդ գործընթացը չդադարեցվի, միամտություն է յուրաքանչյուր խոսակցություն ու հույս, որ դրսից ինչ-որ մեկը, ով այստեղ տանիք ու ծանոթներ չունի, պիտի գա, այստեղ ներդրումներ անի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել