Ջուլիա Ռոբերթսը մասնակցել է Ջեյմս Քորդենի շոուին: 9-րոպեանոց մեկ տեսանյութում դերասանուհին և հաղորդավարը ցույց են տվել Ռոբերթսի ամբողջ դերասանական կարիերան: Ներկայացվել են հատվածներ «Նոթինգ-Հիլ», «Գեղեցկուհին», «Փախչող հարսնացուն», «Մտերմություն», «Կեր, աղոթիր, սիրիր» և այլ ֆիլմերից: «Դերասանուհին ևս մեկ անգամ ապացուցել է, որ հումորի լավ զգացում ունի»,- գրում է Elle-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել