Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։  Փառատոնը մեկնարկելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով՝  դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ջոն Մալկովիչն ասաց, որ այս գործն առաջին անգամ կատարվել է 2015-ին Սեուլում, այնուհետև 2016-ին  Բուենոս Այրեսում:

«Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» վեպի մի մասի ադապտացիան եմ օգտագործել տեքստի մեջ: Վեպի այդ հատվածը, որն օգտագործել եմ, կոչվում է «Պատում կույրերի մասին»,- ասաց նա:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել