Tert.am-ը գրում է.

ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը լավատես չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից, որ կլինի բեկումնային առաջընթաց, թեև ըստ նրա, ավելի լավ է անվերջ բանակցել, քան պատերազմել:

«Բանակցային գործընթացում ինչ-որ բեկումնային փուլ  սպասել, երևի թե միամտություն կլինի, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը, համենայն դեպս, այս պահին նման նախանշաններ ցույց չի տալիս»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս ընդունել էր  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որից հետո տեղեկացվել էր, որ հանդիպմանը շարունակել են Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն Ալիևն էլ հայտնել էր Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին:

Միհրան Հակոբյանը նշեց, թե դրական է ինքնին այդ հնարավոր հանդիպումը: «Ավելի լավ է անվերջ բանակցել, քան պատերազմել։ Կարծում եմ` սա ցանկացած գիտակից մարդու համար նորմալ մոտեցում է, և եթե ամենաբարձր մակարդակով հանդիպում է տեղի ունենալու։ Դա նշանակում է, որ խոսելիք, այնուամենայնիվ, կա, որովհետև պետք չէ միամիտ  գտնվել. երկու երկրի ղեկավարները չեն հանդիպում թեյ խմեն, թողնեն հեռանան, բայց սպասել, որ բեկումնային առաջընթաց կլինի, որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություն կլինի, թերևս այս պահին նման համարձակ գնահատական չէի տա»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել