Չինացի հետազոտողների խումբը պարզել է, որ Apple-ի Siri արհեստական ինտելեկտը հանդիսանում է ամենահիմար «խելացի օգնականը»։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Մասնագետները գնահատել են արհեստական ինտելեկտի տարբեր համակարգերի IQ-ն։ Այսպիսով՝ 2016 թվականին առաջատար է դարձել Google-ի ձայնային օգնականը՝ 47.3 միավորով։ Այնուհետև ինտելեկտի մակարդակով գալիս են Baidu-ն (33 միավոր), Microsoft Bing-ը (32) և Siri-ն (24)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Siri ձայնային օգնականը «Բուլղարիայի ազգային հիմն» հարցմանն ի պատասխան որպես արդյունք ներկայացնում է Despacito հիթը։

Siri-ն առաջին անգամ հայտնվել էր iPhone 4s-ում 2011 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել