Factor.am-ը գրում է.

«Թանկացումները կապված են երկրի տնտեսական վիճակի հետ, դրանք վատ պրոցես են»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին որոշ ապրանքների թանկացումներին:

«Ես չգիտեմ, թե ինչն է թանկացել, բայց թանկացումը վատ պրոցես է: Դա կապված է մեր երկրի տնտեսական վատ վիճակի հետ, եթե, իհարկե, թանկացումներ կան»,- ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ պարոն Սահակյանի՝ տնտեսական աճի դեպքում և՛ թանգացումներ են լինում, և՛ էժանացումներ: «Դրա համար ժողովուրդը պետք է երկրի տնտեսական վիճակին ծանոթ լինի, որպեսզի նայի մեխանիզմներին և հասկանա, թե ինչու է գնաճ լինում: Եթե արգելված թանկացումներ են, ուրեմն պետք է պատիժներ լինեն:

Հիմա, որ ասեմ՝ կլինեն մարդիկ, որ կնեղանան: Գիտեք՝ միշտ ասում եմ հետո մարդիկ նեղանում են, փոքր մարդ գտեք, էդ հարցերը տվեք՝ ինչի հետ են կապված թանկացումները: Կարգին քաղաքական հարցեր չունե՞նք, թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը, կամ, մեղմ ասած, ժամանակն էնպիսի է, որ էդ ապրանքը թանկանում է:

Կարող է այդ ապրանքը երկու ամիս հետո լրիվ էժանանա: Թանկացումն ու էժանացումը չի կարելի կապել տնտեսության հիմնական ծրագրերի հետ»,- որոշ մթերքների թանկացումներն այսպես բացատրեց Գալուստ Սահակյանը: ԱԺ նախկին նախագահն անդրադարձավ նաև երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել