Ֆուտբոլային պարտությունների շարքը կարևոր ցուցիչ է այն բանի, որ Հայաստանում բացակայում է կոլեկտիվ թիմային մտածողությունը, փոխարենը զարգացած է անհատականը: Անձերի, անհատների վրա հիմնված է նույնիսկ կուսակցական համակարգը: 
Մենք ունենք լավ շախմատիստներ, ըմբշամարտիկներ, ծանրորդներ, որովհետև այս պարագայում դափնիները գնում են միայն մեկին, հաղթանակի պտուղները քաղում է միայն մեկը: 
Ֆուտբոլի մեջ էլ հույսներս դրել ենք միայն Հենրիխ Մխիթարյանի վրա, դրա համար էլ թիմը որպես թիմ հանդես չի գալիս: Մենակ Հենոն ինչքա՞ն լավ խաղա, որ մնացած վատ խաղացողների տեղը փակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել