Tert.am-ը գրում է.

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի խոսքով՝  Հայաստանի դեսպանությունը ամենասկզբից ՝ երբ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, թե իրենք Չեխիայից զենք են ձեռք բերել, գործընթացին հետևել է: Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախկինում էլ ունեցել են ահազանգեր, որ Ադրբեջանը ցանկանում է զենք գնել Չեխիայից:

«Այդ փորձերը կանխվել են: Այն ժամանակ խոսքը ոչ միայն լետալ զինատեսակներ գնելու մասին էր, այլ նաև ռադարների և այլն, և այլն, բայց այդ գործարքները տեղի չեն ունեցել նաև մեր միջամտությամբ»,- ասաց նա:

Նշենք, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանում է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հրավերով այստեղ ժամանած Չեխիայի պատվիրակության հետ, որը ղեկավարում է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

ՀՀ դեսպանը նկատեց, որ Հայաստան այցելության շրջանակներում ունեցած իր բոլոր հանդիպումներում Միլան Շտեխը բացատրություններ է տվել Չեխիայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հավանականության մասին: «Նա ներկայացրել է, որ Չեխիա պետությունը որևէ կերպ ներգրավված չի եղել այդ գործարքներում և ընդհանրապես այսօր հետաքննություն է տարվում, և նաև մեր դեսպանության խնդրանքով և մեր դեսպանության  խողավակներով՝ դեռ հստակ չէ` Չեխիայից գնացե՞լ է այն, թե՞ ոչ, կամ` այն Չեխիայի հետ կապ ունի՞, թե՞ ոչ»,- ասաց նա:

Տիգրան Սեյրանյանի խոսքով՝ գուցե չեխական զենքը երրորդ կամ չորրորդ երկրների միջոցով է հասել Ադրբեջան: «Ես որոշակի սխեմաներ պատկերացնում եմ, բայց քանի դեռ հետաքննությունն ավարտված չէ, դրա մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է: Միանշանակ է, որ Չեխիայի պետությունը, այսինքն՝ ներգրավված բոլոր գերատեսչությունները՝ արդյունաբերության և առևտրի նախարարությունն է, ներքին գործերի, պաշպանության և ամենակարևորը՝ արտաքին գործերի նախարարությունը նման վաճառքի լիցենզիա չեն տրամադրել »,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել