Իր «Սերպենտին» գրքի համար լուսանկարներ անելիս լուսանկարիչ Մարկ Լեյթն աշխատում էր մահաբեր սև մամբայի հետ, երբ դրա տերը պատահմամբ սխալ թույլ տվեց: Նա ցանկացավ որսալ սողունին, բայց պատահմամբ վախեցրեց նրան, և վերջինս խայթեց Մարկին: Ավելի ուշ նայելով նկարները՝ Լեյթը նկատեց, որ անմահացրել է խայթոցի պահը:

Լուսանկարչի բախտն ուղղակի բերել էր․ թունատամը չհեռացրած մամբան կա՛մ թույն լրիվ չէր ներարկել, կա՛մ էլ առատ արյունահոսող վերքից այն դուրս էր եկել: Մարկը խոստովանել է, որ խայթոցի գիշերը բավական տանջվել է ցավերից:

Իսկ նրա գիրքը հաջողությամբ լույս է տեսել բավական գեղեցիկ նկարներով․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել