Operativ.am-ը գրում է․

Թուրքական հնագետները հայտարարել են‚ որ Սանտա Կլաուսի դամբարանն են հայտնաբերել երկրի հարավում: Այս մասին գրում է The Telegraph-ը: 

Գիտնականների կարծիքով դամբարանում կարող է գտնվել Սուրբ Նիկողայոսի‚ ավելի հայտնի որպես Սանտա Կլաուս‚ մարմինը: 

Ներկայումս կարծիք կա‚ որ 343-ին իր մահվանից հետո Սուրբ Նիկողայոսը թաղվել է Դեմրում: 11-րդ դարում նրա մասունքները‚ ըստ տարածված կարծիքի‚ տեղափոխվել են իտալական Բարի‚ ինչի հետ համաձայն չեն թուրք փորձագետները:

Դամբարանը գտնվել է էլեկտրոնային ուսումնասիրությունների արդյունքում՝ Դեմրի եկեղեցիներից մեկի տակ: Ընդ որում՝ այդ տարածքը փասատորեն ձեռք տված չէ‚ քանի որ բավականին դժվար է այնտեղ գնալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել