Panorama.am-ը գրում է.

«Կառավարությունում նախաձեռնվել է սերմնաբուծության ծրագիր, որով մենք խնդիր ենք դրել ներմուծվող սերմի փոխարեն զարգացնել սերմնաբուծությունը Հայաստանում»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի առաքելյանը։

Պատասխանելով պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի՝ցորենի, գարու գների վերահսկողությանը վերաբերող հարցին, ասաց. «Ցորենի ու գարու գների հետ կապված մեր հաշվարկները միքիչ տարբերվում են այն առումով, որ ներդրված գումարը ավելի քիչ է,  քան ձեր նշած 80 և 100 դրամը։ Հարցն ավելի շատ արդյունավետության մասին է, մեզ մոտ չկա համապատասխան գյուղտեխնիկա, որը թույլ կտա ճիշտ արդյունավետ գյուղատնտեսություն վարել, հենց դրա համար էլ մենք ներդրել ենք գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը։ Կան տնտեսություններ Հայաստանում, որոնք 2 հազար հեկտարի վրա ցորեն են արտադրում և 120 դրամով իրացնում են Հայաստանում, քանի որ հետևում են որակին և  ստանում են բարձրակարգ ցորեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել