Ըստ Pew Research Center կազմակերպության հետազոտության՝ աշխարհի երկրների միայն 20%-ը կամ 43 երկիր են, որ հռչակել են պետական կրոն, այսինքն՝ աշխարհիկ չեն։ Մեծ մասում՝ մոտ 53%, պետական կրոն սահմանված չէ, 5% իդեալական աշխարհիկ են։ 
10 երկրում իշխանությունները կոշտ կամ թշնամաբար ևն վերաբերվում կրոնին իրենց երկրներում։ Դրանք նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներ, Չինաստանը, Հս․ Կորեան, Կուբան եւ Վիետնամը։

Պետական կրոն հռչակած այդ 43 երկրների մեծ մասը՝ 27 երկիր, գտնվում են Մերձավոր Արևելքում եւ Հս. Աֆրիկայում, որտեղ հիմնականում դավանում են իսլամ։

Բացի նրանից, որ երկրների 20%-ը պետական կրոն են հռչակել, երկրների եւս 20%-ում կրոնը պետական աջակցություն է ստանում այդ պետություններից։

Պետական կրոն հռչակած 43 երկրներից 13-ը քրիստոնեական են (ներառյալ Եվրոպայում), 2 բուդդայական (Բութան եւ Կամբոջա՝ Ասիայի ամենաաղքատ երկրները), 1 երկիր՝ Իսրայելը, պաշտոնապես հրեական պետություն է, աշխարհի ոչ մի երկրում ինդուիզմը պետական կրոն չէ։
The Guardian)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել