Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» եւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշումներում կատարվել են փոփոխություններ:

Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաեւ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 17, իսկ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 33 հարց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել