Panorama.am-ը գրում է.

«Իտալիայի Հանրապետությունը Եվրոպայի այն երկրներից է, որի հետ մենք ունենք բազմակողմանի համագործակցության ծրագրեր ֆիզիկայի, բնական գիտությունների, հայագիտության ասպարեզներում: «Էրազմուս+»  ծրագրի շրջանակներում մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2010թ-ից: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կրթական ծրագրերը լինեն այնպիսին, որ կադրերի ստացած գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին: Այդ կապակցությամբ շատ ենք կարևորում Տուշայի համալսարանի պրոֆեսորների այցը և նրանց դասախոսությունները»: Այս մասին նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ընդունելով Հայաստան ժամանակ Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին և Իտալիայի Տուշայի համալսարանի դասախոսապրոֆեսորական պատվիրակությանը։

ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ Տուշայի համալսարանի պրորֆեսորները ժամանել են Հայաստան` դասախոսություններ կարդալու ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ֆունկցիոնալ սննդամթերք, ճշգրիտ գյուղատնտեսություն, գեովիճակագրություն և այլ թեմաների վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել