Panorama.am-ը գրում է.

«Ցանկանում եմ, որ մեր տարեցները առողջ, երկար և արժանապատիվ կյանքով ապրեն՝ շրջապատված իրենց զավակներով, թոռներով», - ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ այսօրվա ասուլիսը սկսելով  տարեցների միջազգային օրվան նվիրված շնորհավորանքով:

Նշենք, որ արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը:

Նախարարը կարևորեց պետության կողմից վարվող սոցիալական քաղաքականությունը այդ ոլորտում, նաև հաշվի առնելով այն, որ Հայաստանը  զերծ չի մնացել ծերացման հիմնախնդիրներից: Այսօր, ըստ նախարարի,  մեր բնակչության շուրջ 11 տոկոսը տարեցներն են:

Արտեմ Ասատրյանն, անդրադառնալով կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետի տված հանձնարարականին, որի համաձայն՝ տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում  պետք է  կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացման,  նշեց, որ այս հիմնախնդիրն ամբողջ աշխարհում բավականին արդիական է և ներկայումս  ակտիվ քննարկումների փուլում են գտնվում այն հարցերը, թե ինչպես անել, որ տարեցները երկար ժամանակ լինեն աշխատաշուկայում:

«Իհարկե, հաշվի առնելով երիտասարդների  գործազրկության խնդիրը, առաջանում է որոշակի հարցադրում՝ ինչպես լուծել խնդիրը, որպեսզի աշխատաշուկայում տարեցներին  հնարավորինս երկար պահենք, միաժամանակ ինչպես լուծենք երիտասարդության գործազրկության խնդիրը»,- ասաց  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել