Operativ.am-ը գրում է․

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտնել է, որ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե չի եղել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «El Pais»-ին:

«Այսօր չի եղել ինքնորոշման հարցով հանրաքվե»,- ասել է Ռահոյը՝ հավելելով, որ «չի փակում դուռը Կատալոնիայի իշխանությունների հետ երկխոսության համար»:

Իսպանական իշխանությունների գործողությունները, Ռահոյի խոսքով, լիովին համապատասխանում են օրենքին:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում ավարտվել է անկախության հանրաքվեն, և բախումների հետևանքով կա 761 տուժած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել