«Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին համացանցում տեղադրել է «շուրջերկրյա ճանապարհորդության»՝ արագացված ռեժիմով տեսանյութ, որը նկարահանվել է Երկրի մոլորակի շուրջ Միջազգային տիեզերակայանի թռիչքի ժամանակ։

Հոլովակը, որը մոնտաժվել է մի քանի տասնյակ հազար լուսանկարներից՝ վայրկյանում մեկ կադր արագությամբ, տևում է մեկ րոպեից փոքր-ինչ ավելի։ Ռյազանսկին տեսանյութը տեղադրել է իր Instagram-ում, որպեզի սոցցանցի օգտատերերը կարողանան իրենց աչքերով տեսնել, թե ինչպիսին է Երկիրը 400 կմ բարձրությունից։

«Ի՞նչ կասեք քնից առաջ շուրջերկրյա ճամփորդության մասին»,- գրել է տիեզերագնացը տեսանյութից կից։

Նա պատասխանել է նաև բաժանորդների հարցերին՝ պարզաբանելով, որ Երկրի մակերևույթի բռնկումներն ամպրոպ են, տեսանյութի սկզբում՝ Արգենտինայի և Բրազիլիայի գլխավերևում, իսկ տեսանյութի կեսերին՝ Իտալիայում։

A post shared by Sergey Ryazanskiy (@sergeyiss) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել