«Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
 
ՏԻՄ ընտրություն անցկացվելու է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ առաջադրվող թեկնածուների շարքում է լինելու նաև Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի՝ 37-ամյա զարմուհի Լուսինե Մեջլումյանը: Նշենք, որ նա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է:
 
Ի դեպ, վերջինս Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել և հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել:
 
Փաստորեն ստացվում է, որ հանքագործ զարմուհուն հիմա էլ ավագ Մեջլումյանը փորձում է քաղաքապետ դարձնել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել