Yerkir.am-ը գրում է.

Իրաքյան Քուրդիստանի և Բաղդադի միջև վիճելի հարցերը պետք է որոշվեն երկխոսության միջոցով` մեկ արաբական պետությունում համակեցության բանաձևը մշակելու համար: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում` կապված Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի հետ:

 Նշվում է, որ Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին:

Միևնույն ժամանակ, հաղորդագրությունում ասվում է, որ անփոփոխ է մնում Ռուսաստանի աջակցությունը բարեկամ Իրաքի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել