Ճիշտ է, աշնանը ցուրտ է լինում, բայց դա չի նշանակում, որ աշնանը պետք չէ գեղեցիկ հագնվել։ Աշունն իր յուրահատուկ ու տարբերվող ոճն է թելադրում՝ սեփական գույներով ու նախշերով։

1. Եկեք սկսենք օվերսայզդ սվիտերներից։ Սրանք աշնան ամենաամոդայիկ թրենդերից մեկն են։ Օվերսայզդ սվիտերները հիանալի են նայվում կիպ կամ նույնիսկ բարձր գոտկատեղով ջինսերի հետ։

Image result for oversized sweater

2. Եթե կարողանաք գտնել այդ օվերսայզդ սվիտերները տաք աշնանային գույներով, շատ ավելի լավ կլինի։ Դեղինն ու դարչնագույնն ամենալավ տարբերակներից են։ Փորձեք զգեստապահարանը լցնել աշնանային տաք գույներով։

Image result for yellow and mustard sweater

3. Բորդոն ու այլ մուգ երանգները աշնան կլասիկ գույներ են։ Աշնան համար զգեստապահարանում պետք է առնվազն մեկ մուգ սվիտեր ունենալ։ Սա must-have է։

Image result for burgundy sweater

4. Կարճ սվիտերների ու մինի շրջազգեստի համադրությունը ևս աշնան ամենագեղեցիկ թրենդերից է։ Սրան ավելացնենք սև զուգագուլպաներ, գեղեցիկ աշնանային կոշիկներ, ու ցնցող տեսքը պատրաստ է։

Image result for cropped sweater with mini skirt

5. Կապիչներով սվիտերներ ստեղծողը պարզապես հանճար է։ Սա միաժամանակ և՛ հարմար է, և՛ սեքսուալ։  

6. Կաշվե ժակետներն աշնանը շատերի սիրելին են ու շարունակում են մնալ աշնանային թրենդ։

7. Երկար, բրդյա ժակետները հիանալի տարբերակ են, եթե դեռ պատրաստ չեք վերարկու կրելու։ Դրանք կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ ու ստանալ գեղեցիկ լուք։

8. Այսպիսի կոմբինիզոնները սվիտերների հետ համադրելը Ձեզ ֆանտաստիկ տեսք կհաղորդի։

9. Եթե ուզում եք նուրբ, գեղեցիկ ու տարբերվող տեսք ունենալ, զգեստապահարանում ավելացրեք այսպիսի զգեստ։ Սրանք շատ լավ են նայվում բլուզների հետ։

10. Կաշվե տաբատները կարող եք համադրել սվիտերների, բլուզների կամ կաշվե ժակետների հետ։ Սա աշնան ամենամոդայիկ թրենդներից հաջորդն է։

11. Աշունը գլխարկների եղանակ է, բայց կարծում ենք՝ այսպիսի լայնեզր գլխարկներն ամենաճիշտ ընտրությունը կլինեն։

12. Շատ մարդիկ սև վերարկու են գնում, որովհետև այն հարմար է ու ուշ է կեղտոտվում։ Բայց շատ ավելի տարբերվող ու մոդայիկ կլինեք, եթե նախապատվությունը տաք մուգ բորդոյին։ Վերարկուի համար սևը շատ անհետաքրքիր գույն է։

13. Մարմնագույնի երանգներ ունեցող վերարկուներն աշնան նորաձևության անբաժանելի մասն են կազմում։ Եթե այն համադրեք սպիտակ կամ կրեմագույն սվիտերի ու ինչ-որ ջինսի հետ, բոլորին կհիացնեք Ձեր տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել