Քրդստանի հանրաքվեի շուրջ տեղեկատվական պատերազմը «կեղծ լուրեր» ձևաչափով վերջին օրերին մտել է չափազանց ակտիվ մի շրջափուլ, որտեղ մեծ հմտություն է պահանջվելու, ինչպես ասում են, թացը չորից տարբերակելու համար:

Այս համատեքստում սկզբնապես շրջանառվում էր տեղեկատվություն, թե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իբր հայտարարել է, որ Քրդստանի վրա ցանկացած ռազմական հարձակում համարվելու է հարձակում Իսրայելի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այս փուլում տեղեկատվական հիմնական թեման Իրաքի Քրդստանի տարածաշրջանի և, այսպես կոչված, վիճելի տարածքների տարբեր բնակավայրերում հանրաքվեի անցկացումից հրաժարվելու մասին տեղեկատվական հոսքի տեղատարափն է, համաձայն որի՝ հանրաքվեն չի կայանալու Քիրքուքում, Մոսուլում, Խանաղինում, Սինջարում և նույնիսկ Քրդստանի Հայրենասիրական Միություն կուսակցության պատվար Սուլեյմանիա քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ հանրահավաքային ելույթով հանդես էր եկել անձամբ Մասուդ Բարզանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել