Հզոր, էլեգանտ ու առանց շրջանակների. Samsung Galaxy Note 8 երկքարտանի սմարթֆոնն արդեն վաճառքում է: Հայաստանի բջջային հեռախոսների և աքսեսուրաների խանութների ամենամեծ ցանցը՝ Mobile Centre-ը, այսօր հայտարարեց սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Հյուսիսային պողոտա 6 հասցեում գործող խանութ սրահում կազմակերպված տոնական շնորհանդեսին ներկա էր նաև BlogNews.am-ը:

6.3 դյույմ անկյունագիծ, 190 գրամ քաշ, 64 ԳԲ հիշողություն և 12 ՄՊ լայնաֆորմատ օբյեկտիվ: Առավելությունների շարքը երկար կարելի է շարունակել. Galaxy Note 8-ը կրկնակի հիմնական տեսախցիկով առաջին Samsung սմարթֆոնն է, որը երկու կողմից պատված է նաև կորացված 3D-ապակյա և մետաղյա իրանով: Mobile Centre-ի բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ հեռախոսն իրոք նոր սերնդի սմարթֆոն է, որը նույնիսկ ջրից ու փոշուց է պաշտպանված: Galaxy Note 8-ի մարտկոցը շուկայի ամենաանվտանգ ու պաշտպանված մարտկոցներից է, որն արագ ու անլար լիցքավորման հնարավորություն է տալիս:

IMG_8416

IMG_8375
IMG_8377
IMG_8380
IMG_8385

Սմարթֆոնի արժեքը 579,900 դրամ է: Ի դեպ՝ գործում է ապառիկի 0-0-0 առաջարկը, այսինքն՝ 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար. «Մանրածախ գինն ուղղակի բաժանվում է 24 հավասարաչափ մասերի՝ առանց որևէ հավելավճարի, որը կազմում է ամսական 24,170 դրամ»,- նշեց Հրաչյա Ղազարյանը:

Mobile Centre-ը  հանդիսանում է Samsung-ի պաշտոնական ներկրողն ու գործընկերը և տրամադրում 1 տարվա երաշխիք: Ընկերության բիզնեսի զարգացման տնօրենը վստահեցրեց՝ ջանք չեն խնայում սպառողներին հետաքրքիր ու շահավետ ակցիաներ առաջարկելու համար. «Այս անգամ հաճախորդներին հաճելիորեն զարմացնելու համար համագործակցել ենք Samsung ընկերության հետ: Այն հաճախորդները, ովքեր մինչև պաշտոնական վաճառքի մեկնարկը կատարել են Galaxy Note 8-ի նախնական պատվեր, կստանան նվեր՝ Samsung DeX դոկ կայաններ»,- ասաց Հրաչյա Ղազարյանը:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև մրցույթներ, խաղեր, իսկ հաղթողներն ստացան մի շարք նվերներ:

IMG_8424
IMG_8439
IMG_8479
IMG_8500
IMG_8516
IMG_8527
IMG_8529
IMG_8540
IMG_8571
IMG_8629
IMG_8643

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել