Վերջերս Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները նոր տեսակի հակաբեղմնավորիչ ներկայացրին: Հատուկ գելը ներարկվում է առնանդամի մեջ և մի քանի տարով արգելափակում է սերմանհեղուկի հոսքը՝ կողմնակի ազդեցություններ չառաջացնելով: 

Картинки по запросу Контрацепция

Ի տարբերություն կանացի հակաբեղմնավորիչ միջոցների՝ տղամարդկանց համար նոր միջոցը, որը պետք է մի քանի տարի անց հայտնվի շուկայում, հորմոններ չի պարունակում: «Վասալգել» կոչվող միջոցը նախատեսված է սերմնահեղուկի դարձելի վերահսկվող զսպվածության համար:

Այս գելը կողմնակի ազդեցություններ չունի, լիովին անվնաս է, համենայն դեպս, պրիմատների համար: Դեղամիջոցն առայժմ միայն կապիկների վրա է փորձարկված: Մասնագետները պետք է ապացուցեն դեղամիջոցի անվտանգ լինելը մարդկանց համար և դրա զանգվածային արտադրության թույլտվություն ստանան, որը ծրագրում են սկսել 2020թ.:

«Վասալգելը» պոլիմեր է, որը ներարկում են տեղային անզգայացմամբ սերմնահեղուկի ուղիներում ամորձապարկի միջով: Գելը խոչընդոտում է սերմի շարժվելուն: Դրա ազդեցությունը դառնալի է: Կրկնակի ներարկումը լուծում է պոլիմերը և ազատում է սերմի ճանապարհը:

Սակայն ուրոլոգները քննադատում են դեղամիջոցը: Նրանց խոսքով՝ կարող են խնդիրներ առաջանալ շագանակագեղձի հետ, ուստի այնպիսի դեղամիջոցների լիակատար անվնաս լինելը, ինչպիսին «Վասալգելն» է, համարձակ պնդում է: Յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, հնարավոր չէ կանխատեսել դրա արձագանքն արհեստական պոլիմերին: Մարմինը կարող է այն չընդունել, սեռական օրգանը՝ բորբոքվել, կամ կարող է ալերգիա առաջանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել