ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, սեպտեմբերի 20-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի երկու փոխնախարարներ են նշանակվել:

Կառավարությունից  հայտնում են, որ երկար ժամանակ թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադևոս Ավետիսյանը և Սմբատ Սաիյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների երկու պաշտոններից մեկը թափուր էր մնացել, երբ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ մյուս փոխնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական էր տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել