Ամուսնական մատանին, ինչպես և ցանկացած այլ ոսկյա զարդ, չափազանց վտանգավոր է տղամարդու առողջության համար: Այս մասին ասում են մասնագետները՝ ամփոփելով համապատասխան հետազոտությունը:

Անսպասելիորեն պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները, ովքեր մարմնի վրա ոսկյա զարդեր են կրում, դրանով մեծապես վնասում են իրենց առողջությունը:

Ոսկին մասնավորապես առաջ է բերում պոտենցիայի հետ խնդիրներ:

 «Կարծիք կա, որ ոսկին չի օքսիդանում, սակայն ամեն դեպքում դա այդպես չէ: Ոսկու օքսիդները մաշկից անցնում են արյան մեջ և նստվածք տալիս օրգանիզմի տարբեր հատվածներում: Կանացի օրգանիզմի համար նրանք առանձնապես ինչ-որ սպառնացող վտանգ չեն ներկայացնում, իսկ ահա տղամարդկանց դեպքում ոսկու օքսիդացումը կարող է սեռական գեղձերի խանգարում առաջացնել»,- ասվում է հետազոտության մեջ:

Պոտենցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, ինչպես նաև սեռական ցածր տոնուս. ահա այսպիսի հետևանքների կարող  է հանգեցնել սովորական ամուսնական մատանին կրելը:

«Թանկարժեք զարդեղենի արտադրողները միգուցե այս հետազոտությունը համարեն անհեթեթություն, սակայն պետք չէ հավատալ նրանց, քանի որ վերջիններս ընդամենը պաշտպանում են իրենց բիզնեսը: Ոսկին շատ վտանգավոր է տղամարդու առողջությանը, հիշեք դա»,- եզրափակում են հետազոտողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել