Դերասանուհի Աննա Հարությունյանի նախորդ չստացված սիրավեպի մասին, կարծում եմ, շատերն են հիշում, երբ դերասանուհին հանդիպում էր ամուսնացած տղամարդու հետ, բայց արդյունքում վերջինս ամուսնալուծվելուց հետո ամուսնացավ մեկ այլ կնոջ հետ: Աննան էլ մնաց կոտրած տաշտակի առաջ: Դերասանուհին, կարծես, նոր սիրավեպ ունի։ Խոսքը Միքայել Պողոսյանի մասին է, ում հետ նա հաճախ է ներկայանում տարբեր միջոցառումներին և երեկույթներին:
Օրինակ՝ վերջերս զույգը միասին ներկայացել էր Գաբի Գալոյանի համերգին: Իսկ այս լուսանկարներում նրանք կրկին միասին են և, ի դեպ, յուրաքանչյուր նկարում կողք-կողքի նստած են: Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ զույգն իրոք միասին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել