Մանկությունը հիանալի ժամանակաշրջան է, որի ընթացքում ծնողները պատրաստ են անել ամեն բան՝ երեխային երջանկություն պարգևելու համար։ Սակայն այդ գործում շատ հեշտ է չափից շատ ջանքեր թափելն ու արդյունքում երեխային վնասելը։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է 6 կետեր, որոնք ավելի շատ վնասում են երեխային, քան օգուտ են տալիս և պարբերական բնույթ կրելու դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել երեխայի առողջությանը։

Քայլել սովորեցնող և ցատկոտող սարքեր


Այս սարքերն արդեն արգելված են Կանադայում, քանի որ հանգեցնում են երեխաների մկանային մասսայի սխալ զարգացմանը, ողնաշարի ու ոտնաթաթերի դեֆորմացմանը, ինչպես նաև հետաձգում են ինքնուրույն քայլելու ունակության զարգացումը։

Մրգային հյութեր և կաթ


Մրգային հյութերը քիչ վիտամիններ են պարունակում, ինչը լրացվում է շաքարի բարձր պարունակությամբ։ Դա շատ վատ է ազդում երեխաների վրա և հանգեցնում է ատամների և ճարպակալման հետ կապված խնդիրների։ Իսկ կովի կաթն իր մեջ շատ քիչ երկաթ է պարունակում, ինչի փոխարեն այնտեղ կան երեխայի համար անօգուտ և չափազանց շատ այլ սնուցող բաղադրիչներ։ Կաթ խմելը հանգեցնում է երեխայի երիկամների ծանրաբեռնվածությանը, ինչը կարող է լուրջ հիվանդությունների հիմք դառնալ։

Վառ խաղալիքներ


Մինչև դպրոց գնալը երեխաները ճանաչում են աշխարհն առաջին հերթին խաղալիքներով։ Անբնական գույներով և տարօրինակ ձայներ արձակող խաղալիքները դանդաղեցնում են երեխայի զարգացումը և բացասաբար են ազդում անհատականության ձևավորման վրա։

Տաք հագուստ


Չափազանց տաք հագուստը թույլ չի տալիս երեխայի օրգանիզմին զարգացնելու անհրաժեշտ պաշտպանական ֆունկցիաները, ինչը հագեցնում է թույլ իմունային համակարգի ձևավորման։

Էլեկտրոնային սարքեր


LED էկրանների արտանետած լույսը վնասում է երեխաների աչքերը, ինչը կարող է կուրության հանգեցնել։ Բացի այդ՝ վիրտուալ աշխարհը խանգարում է իրական աշխարհի ընկալմանը և հոգեբանական խնդիրներ է առաջացնում շատ երեխաների մոտ։

Ամրագոտիներ


Անվտանգության գոտին չպետք է սեղմի փորը, քանզի դա կարող է վնասել երեխային վթարի ժամանակ։ Գոտին պետք է անցնի փորից հնարավորինս ներքև՝ նվազեցնելով փորի վրա գործադրվող ճնշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել