Armsport.am-ը գրում է.

Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի առաջին պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկին:

Նշենք` վաղը տեղի կունենան քառորդ եզրափակչի երկրորդ պարտիաները:

Քառորդ եզրափակչի այսօրվա մյուս խաղերում Ֆեդոսեև-Սո, Ռապպորտ-Դինգ զույգերը պայքարն ավարտել են ոչ-ոքի հաշիվներով, իսկ Սվիդլեր-Վաշիե-Լագրավ խաղը դեռ ընթացքի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել