Երգչուհի Սելենա Գոմեսը ենթարկվել է երիկամի փոխպատվաստման վիրահատության։ Այս մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ի էջում։

Երիկամը նրան տրամադրել է մոտ ընկերուհին՝ Ֆրանցիա Ռայան։ Սելենայի մոտ փոխպատվաստման անհրաժեշտություն էր առաջացել՝ կապված իր գայլախտ հիվանդության հետ։

«Նա ինձ ցնցող նվեր է արել՝ նվիրաբերելով իր երիկամը։ Խոսքեր չունեմ նկարագրելու, թե որքան երախտապարտ եմ նրան»,- ասել է Սելենան։

Երգչուհին հրապարակել է լուսանկար, որում երևում են ինքն ու Ֆրանցիան հիվանդանոցային մահճակալներին պառկած։

Գոմեսը հանդիսանում է Instagram-ի ամենահանրահայտ անձը, ունի ռեկորդային թվով հետևորդներ՝ 126 մլն։

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել