Yerkir.am-ը գրում է.

Ամերիկացի սենատոր Բեն Քարդինը Սպիտակ տանն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` Ռուսաստանից C-400  համակարգեր գնելու համար. հայտնում է Правда.ру-ն`Politico-ին հղումով:

Սենատորը նշում է, որ այդ գործարքը խախտում է անցյալ ամիս ընդունված օրենքը, որի համաձայն` պատժամիջոցների են ենթակա բոլոր նրանք, ովքեր զգալի գործարքներ են կնքում Ռուսաստանի պաշտպանական ու հետախուզական ոլորտների հետ:

Քարդինը հայտարարել է, որ այդ «շրջադարձային պահին Թուրքիան, որպես ԱՄՆ-ի դաշնակից, կարծես որոշել է Մոսկվայի կողմից լինել»: «Դա, իհարկե, ցավալի է, սակայն  Անկարայի քայլերը չի կարելի անպատասխան թողնել»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել