Operativ.am-ը գրում է․

42-ամյա Անջելինա Ջոլին Տորոնտոյի կինոփառատին իր հետ տարել է իր 6 երեխաներին, սակայն առավել մեծ ուշադրություն էր իր վրա գրավել դերասանուհու 16-ամյա ավագ որդին` Մեդոքսը: Մեդոքսը համաձայնել է պատասխանել լրագրողների հարցերին: Քննարկումների առիթ է դարձել «Նրանք նախ սպանեցին իմ հորը» ֆիլմի, որի ռեժիսյորն ու պրոդյուսերն ինչպես հայտնի է, Անջելինա Ջոլին է, իսկ Մեդոքսը այդ պրոյեկտում հանդես էր եկել որպես դերասանուհու աջ ձեռք: 

«Ես փորձում էր օգնել ինչով կարող էի:  Կամբոջացիները սովորաբար հանգիստ և խաղաղ մարդիկ են, սակայն երբ ցանկանում են ինչ-որ խենթ և վայրի բան անել, նրանք դա անում են. այդպիսի պահվածքը բնորոշ  է նաև ինձ: Ես հպարտ եմ, որ կամբոջացի եմ»,- նշել է պատանին: 

Տղան նաև լրագրողների հետ խոսել է նկարահանման այլ մանրամասների մասին, որոնք կապված են իր մայրիկի հետ:

«Նա զվարճալի է, ուրախ և նրա հետ հեշտ է աշխատել: Նա հրաշք է»,- հայտարարել է 16-ամյա Մեդոքսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել