Այն պահից սկսած, երբ Քեյթն ամուսնացավ Ուիլյամի հետ, մամուլի ուշադրությունը նրա նկատմամբ մի քանի անգամ ավելացավ: Թվում է, թե նրա կյանքի մասին ամեն ինչ հայտնի է: Վերջերս պապարացիները բացահայտել են ևս մի դրվագ՝ այն, որ Քեյթը հանրության առջև երևալիս ձեռքի վրա միշտ բժշկական սպեղանի է փակցրած լինում: 

Համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին. որոշ օգտատերեր պնդում էին, որ Քեյթը վնասել է ձեռքը երեխաների հետ խաղալիս, ոմանք այն կարծիքին էին, որ տնային գործերն են պատճառը կամ անզգուշությունը:

Պապարացիներին, սակայն, հաջողվեց գտնել այդ հանելուկի պատասխանը: Ամեն ինչ իրականում շատ ավելի պարզ էր:

Լրագրողները հավատացած են, որ պատճառը տնային կենդանիներն են, որոնց սիրում է խնամել Քեյթը:

Ուշադիր դիտելով լուսանկարները՝ կարելի է նկատել, որ սպեղանին անընդհատ տարբեր տեղերում է փակցվում:

Իմիջիայլոց, Ելիզաբեթ Երկրորդը նույնպես սիրում է չորքոտանիներին:

1991թ. ԶԼՄ-ներում լուր տարածվեց, որ տնային շնիկները կծել են թագուհու ձեռքը:

Թագավորական ընտանիքում շատ լուրջ են վերաբերվում տնային կենդանիների դաստիարակությանը: Երբ սպասավորը կատակի համար ալկոհոլ էր խմեցրել շներից մեկին, նրան ազատեցին աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել