Life.panorama.am-ը գրում է.

Կատվի մլավոց

Բոլորին հայտնի է, որ կատուները մլավում են, երբ իրենց լավ են զգում, սակայն ոչ մեկին հայտնի չէ, թե ինչպես են դա անում: Կատուների կոկորդում չկա որևէ հատուկ օրգան, որ այդպիսի ձայներ հանի: Հետաքրքիր է, որ մլավոցի ժամանակ անհնար է լսել կատվի սիրտը և թոքերը, իսկ մլավոցը չի ընդհատվում շնչելու և արտաշնչելու ժամանակ:

Գիտնականները կարծում են, որ կատուներն օգտագործում են ձայնալարերը, որպեսզի արձակեն թրթռացող ձայներ, որոնք մենք լսում ենք որպես մլավոց: Հետազոտությունների ընթացքում նաև պարզվել է, որ կատուները մլավում են այն հաճախությամբ, որն անհրաժեշտ է վերքերի լավացման համար:

 

Տեսակների առաջացում ոչնչից

Այս հանելուկի շուրջ գիտնականները երկար տարիներ են գլուխ կոտրում: Բանն այն է, որ կենդանիների և բույսերի շատ տեսակներ մեր մոլորակի վրա հայտնվել են ոչնչից: Նրանք չեն ունեցել նախնիներ, որոնցից կարող էին էվոլյուցիա ապրել, և դա գիտությունը փակուղի է տանում:

Այդպես է, օրինակ՝ երկկենցաղների դեպքում: Ճշգրիտ հայտնի չէ այն փուլը, թե երբ են ձկներից առաջացել երկկենցաղները: Իսկ ամենաառաջին ցամաքային կենդանիներն ի հայտ են եկել արդեն զարգացած վերջույթներով և լավ արտահայտված գլխով: Ընդ որում՝ միանգամից տասնյակ տեսակներ: Ապա՝ արդեն ենթադրյալ կատակլիզմից հետո, որը հանգեցրեց դինոզավրերի վերացմանը, ի հայտ են գալիս կաթնասունների միանգամից մի քանի տարբեր խմբեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել