Հրանտ Բագրատյանին կարելի է ամեն ինչում մեղադրել՝ բացի մի բանից։ Այդ մարդը, ինչ էլ որ խոսում է, փորձում է խոսել փաստերով ու հնարավորինս հիմնավոր, ինչը չես ասի նրա որոշ վայ նախկին գործընկերների մասին, ովքեր իրենք իրենց ելույթներով ու աղաղակներով երիցս փորձում են ներիշխանական բազարների մեջ դիվիդենտներ հավաքել, չունենալով սեփական օրակարգ՝ փորձում են Բագրատյանին մեղադրել իշխանության նկատմամբ իրենց կոշտ քննադատությունը «սքողելու» փորձ անելու մեջ։ Որպես օրինակ բերում են այն հանգամանքը, որ, երբ համացանցն ակտիվորեն քննարկում էր Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհը, մատնանշում բացթողումները, որտեղից որտեղ հայտնվեց Բարգրատյանը և գրառում արեց հայոց լեզվի վերաբերյալ՝ այն որակելով որպես ոչ հարուստ լեզու։ Սրա վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ ծավալվեցին, հիմնականում չէին համաձայնվում Բագրատյանի հետ։ Եվ այժմ, երբ ԵԼՔ-ը, գոնե իրենց համոզմամբ, բավականին լուրջ գործընթաց է սկսել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ, հանկարծ նորից հայտնվում է Բագրատյանը և խոստանում է հայ կնոջն ու գենին նվիրված գրառումներ նույնպես անել։ Նախ՝ Բագրատյանն, ի տարբերություն ԵԼՔ-ի, գոնե սեփական օրակարգ, սեփական ծրագիր ունի ու, ի վերջո, տնտեսագիտության մեջ բավականին հարգված, սեփական տեսություն գրած մարդ է։ Ու ինչքան էլ վերջին ժամանակներս քաղաքականապես այնքան էլ ակտիվ չէ, միևնույն է, իր ստատուսի վերաբերյալ Բագրատյանի մոտեցումները չեն փոխվել, ու նա շարունակում է կարծել, որ Հայաստանը հենց իր շուրջ է պտտվում։ Ու այս պարագայում, մեղմ ասած, Բագրատյանը թքած ունի թե՛ իշխանության ու թե՛ ընդդիմության տեսակետների վրա։ Նա, միևնույն է, իրենն ասելու է։ Բագրատյանը, վստահաբար, թքած կունենա նաև Փաշինյանի ու անձամբ ԵԼՔ-ի տեսակետի վրա նույնպես, ըստ որի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ ԵԼՔ-ը քննադատում է իշխանություններին։ Սրանով ԵԼՔ-ը փորձում է հասկացնել, որ Բագրատյանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել