«Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առևանգել էր Էջմիածին-Երևան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղևորներով, ու ջարդուփշուր արել:
 
Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլև սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, և նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել:
 
«Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել