Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել ընդունվող փախստականների թիվը. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին գրում է The New York Time-ը` իր աղբյուրին հղումով:

Հաղորդվում է, որ նախագահական պարտականությունները ստանձնելուց հետո Թրամփը հաստատել է, որ 2017-ին երկիրը կարող է ընդունել 50 հազար փախստականի:

Պարբերականի տեղեկություններով` քվոտայի կրճատման օգտին է հանդես գալիս նաև քաղաքական հարցերով նախագահի խորհրդական Սթիվեն Միլերը, ով առաջարկել էր ընդունել 15 հազար փախստականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել