Tert.amLife-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Մարինկան դարձել է 20 տարեկան, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում:

Մարինկայի 20-ամյակն առանձնահատուկ է նրա կյանքում: Երիտասարդ դերասանուհին ընտրյալ ունի, ով կեսգիշերին ռոմանտիկ անակնկալ է մատուցել Մարինկային:

《20-ամյակիս օրը երբեք չեմ մոռանա: Բացի այն, որ շատ կարևոր տարիք է, նաև անմոռանալի եմ անցկացրել: Կեսգիշերին սիրելիս անակնկալ էր պատրաստել ընկերներիս հետ. աչքերս փակեց, բարձրացանք տանիք, որտեղ էլ սպասվում էր անակնկալը》,-Tert.am Life-ին ասաց Մարինկան, ում համար սիրելին մոմերով սիրտ էր պատրաստել և ռոմանտիկ ընթրիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել