«ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլև` աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի, պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու լիմիտն է կրճատվել, օգնականների հարցը չորով է դրվել»,- հիացմունքից խեղդվելով՝ պատմում էր մեր պատգամավոր զրուցակիցը: Ի՞նչ ասել է` «չորով»: «Ոչ մեկը չի կարող իր որդուն կամ աղջկան դարձնել օգնական»: Չէ-հա՜: «Հաստատ. Սեյրան Սարոյանը՝ քեզ օրինակ. չկարեցավ իր տղուն օգնական դարձնել»: Էսօր չկարեցավ, վաղը` կկարենա։ «Չէ, որոշել են որևէ մեկին ինդուլգենցիա չտալ»: Ի դեպ, ԱԺ նախկին հաշվապահը դիմում է գրել՝ հեռացել, և նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքի է ընդունել «Արաբկիր» բժշկական կենտրոնի երկարամյա հաշվապահին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել