Բրիտանացի դիզայներ Ռայան Յասինը ստեղծել է հագուստ երեխաների համար, որը «կմեծանա» նրանց հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ինովացիոն գործվածքը կարող է ձգվել երկարությամբ ու լայնությամբ՝ համապատասխանելով երեխայի չափսերին։

Նշվում է, որ դիզայները մշակել է հատուկ ծալքավորված կտոր, որը կարող է ճկվել՝ ընդունելով մարդու մարմնի չափսերը։ Գործվածքն անջրանցիկ է և ամուր, պիտանի է ավտոմատ լվացման և կրկնակի վերամշակման համար։

Նոր գործվածքից հագուստը նախատեսված է 3 ամսականից 3 տարեկան երեխաների համար։

Ինովացիոն նյութի մշակման գործում Յասինը կիրառել է աերոինժեներային սկզբունքները, որոնք ուսումնասիրել է քոլեջում։

Նրա խոսքով՝ գյուտը կօգնի ծնողներին գումար խնայել, ինչպես նաև թույլ կտա նվազեցնլ շրջակա միջավայրի աղտոտումը՝ արտադրական ծախսերի կրճատման հաշվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել