Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5—րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել 2017 թ. հուլիսի 11-ին ընդունված «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մի շարք հավելվածներում:

ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման տեւողությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել