Արևի վրա գրանցվել է վերջին 3 օրերի 3-րդ հզոր բռնկումը։ Դրան տրվել է ակտիվության բարձրագույն՝ X դաս։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտը։

Գիտնականների խոսքով՝ Երկրի վրա տեղի է ունենում մագնիսական փոթորիկ, որի ուժը հասնում է 5 բալանոց սանդղակով 4 բալի։ Կանադայում, որտեղ ներկայումս գիշեր է, դիտվում են ուժեղ հյուսիսափայլեր։

Արևային բռնկումների շարքը սկսվել է սեպտեմբերի 4-ին։ Սկզբում դիտվել են էներգիայի 5 թույլ՝ М դասի արտանետումներ, իսկ սեպտեմբերի 6-ին գրանցվել է վերջին 12 տարվա հզորագույն պայթյունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել