Արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի որդին՝ արքայազն Ջորջը, առաջին անգամ դպրոց է գնացել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։

4-ամյա Ջորջին ուղեկցել է հայրը։ Նրանք դպրոց են գնացել մյուսներից ուշ, սակայն դա կապված է ոչ թե տրանսպորտային խնդիրների հետ, այլ անվտանգության նկատառումների։

Տարրական կրթությունը երկրում սկսվում է 4-5 տարեկանում, իսկ ուսումնական տարվա սկիզբը կախված է յուրաքանչյուր կոնկրետ դպրոցից։ Մասնավորապես Թոմաս Բաթերսիի հեղինակավոր լոնդոնյան դպրոցում դասերը սկսվել են սեպտեմբերի 7-ին։

Փոքրիկ արքայազնին դպրոցի բակում դիմավորել է դպրոցի տնօրենը։ Ջորջը հուզմունքից ամուր բռնել էր հայրիկի ձեռքը։ Դքսուհին չի կարողացել ներկա գտնվել՝ կապված հղիությամբ պայմանավորված վատ ինքնազգացողության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել